ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են Կիև, երեքշաբթի հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Politico թերթը հաղորդել էր, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների միայն կեսը կմասնակցի Կիևում կայանալիք հանդիպմանը։
«Կիև են ժամանել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները… Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա ԵՄ նախարարական նիստ», — նշվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում։