Իրանի հարևանները պետք է ընդունեն Միացյալ Նահանգների անհաջողությունը իրենց անվտանգությունն ապահովելու հարցում և աջակցեն Թեհրանի պնդմանը՝ ամերիկյան զորքերը տարածաշրջանից անհապաղ դուրս բերելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիային ուղղված հայտարարության մեջ։
«Իրանը հարգում է Սաուդյան Արաբիային և այն համարում եղբայրական երկիր», – գրել է նա X-ում: Արտաքին գործերի նախարարը բացատրել է, որ իր կարծիքով, իրանական հարձակումները «ուղղված են ագրեսիվ թշնամու դեմ, որը չի գնահատում արաբներին կամ իրանցիներին. թշնամու, որը սկզբունքորեն անկարող է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»:
Այս առումով Արաղչին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Իրանի կողմից Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարվածների արդյունավետությանը։
Դիմելով Սաուդյան Արաբիային՝ նախարարը հավելել է, որ իր կարծիքով «ժամանակն է դուրս մղել ամերիկյան զորքերը տարածաշրջանից»: