Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Պարսից ծոցի երկրների իր գործընկերների հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեսակոնֆերանսի միջոցով Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Համատեղ ձևաչափով խորը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման վերաբերյալ, որը շարունակվում է ավելի քան մեկ ամիս», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Leave a Comment