Ամեն տարի մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը, Հայաստանում նշանավորվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ։ Այն միավորում ու արժանին է մատուցում հայ թատերարվեստի լավագույն ներկայացուցիչներին։ Այս տարվա փառատոնը հոբելյանական էր։ Այն նվիրված էր մեծանուն դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։ Տոնական մթնոլորտով ու սպասումներով լի միջոցառումը տեղի է ունեցել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Հանդիսության ներկաները հուզումնալից պահեր են ապրել, որոնք ուղեկցվել են անակնկալներով ու նաև ինտրիգներով։