Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է ճանաչել, ինչպես ինքն է արտահայտվել «հայերի կողմից իրականացված ադրբեջացիների ցեղասպանությունը»: Օմբուդսմենն ուղղել է իր պահանջը միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի կառույցներին: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Ադրբեջանում մարտի 31-ը նշվում է որպես «Հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության հիշատակի օր» և այդ կապակցությամբ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ այդ հայտարարությամբ, որն ուղղում է ՄԱԿ-ի կառույցներին՝ մասնավորապես գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդին և հեղինակավոր մի շարք կազմակերպություններին՝ ինչպիսիք են Եվրախորհուրդը, Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն և այլն: Այսինքն՝ պահանջ է դրվում պաշտոնապես ճանաչել ադրբեջանցիների ցեղասպանությունը՝ դրանից բխող բոլոր իրավական ու քաղաքական հետևանքներով: Կարող ենք պատկերացնել, թե ինչ նկատի ունեն: Խոսքը 1918թ.-ի մարտին և ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների մասին է: Պարզաբանեմ, որ հենց այդ շրջանում Ադրբեջանում և Արևելյան Հայաստանի որոշ քաղաքներում տեղի են ունեցել զինված բախումներ՝ Բաքվի կոմունային հավատարիմ բոլշևիկյան ուժերի, որին մասնակցում էին նաև հայերը, և մուսաֆաթականների միջև, որին պաշտպանում էին թուրքերը և Անտանտայի անդամ պետությունները: Այսինքն՝ այդ բախումներն ունեին գաղափարական հիմք»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ունե՞ն պատմական փաստեր, որոնցով փորձում են հիմնավորել իրենց վարկածը: Ի՞նչ խնդիր է լուծում Ալիևը հիմա այս թեման բարձրացնելով:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: