Արման Ծառուկյանը հերքել է Քոլբի Քովինգթոնի աղմկահարույց հայտարարությունը

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի Քոլբի Քովինգթոնի խոսքերին: Ավելի վաղ ԱՄՆ-ն ներկայացնող մարզիկը պնդել էր, թե մարզասրահում համատեղ մարզումների ժամանակ ծեծի է ենթարկել Արմանին:

Ի պատասխան այս պնդումների՝ Ծառուկյանը սոցիալական ցանցերի իր էջերում հանդես է եկել հերքումով.

«Ես նրա հետ երբևէ չեմ մարզվել»,- գրել է հայ մարտիկը՝ վերջ դնելով շրջանառվող ասեկոսեներին:

Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտը Ծառուկյանն անցկացրել է նախորդ տարվա նոյեմբերին կայացած UFC մրցաշարում՝ ուժերը չափելով նորզելանդացի Դեն Հուկերի հետ։ Այդ դիմակայության երկրորդ ռաունդում Արմանը ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ է տոնել:

Ներկայումս նա Դանա Ուայթի ղեկավարած պրոմոուշենում ընթանում է 5 անընդմեջ հաղթանակների շարքով:

Leave a Comment