
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում Նիկոլ Փաշինյանի վարքագծի մասին հրապարակումները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ԿԿՀ-ից։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Երևանում շրջայց կատարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետրոյի վագոնում վեճի է բռնկվել Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի հետ, երբ կինը հրաժարվել է ընդունել Փաշինյանի կողմից առաջարկվող քարտեզի մակետը և դիրքորոշում ներկայացրել։ Փաշինյանը սկսել է բղավել երեխայի հետ մետրոյում գտնվող կնոջ վրա, մատ թափ տալ և արցախցիներին անվանել «փախածներ»։