Տիեզերագնացը հանկարծակի կորցրել է խոսելու ունակությունը.պատճառը հայտնի չէ

Տիեզերագնացը հանկարծակի կորցրել է խոսելու ունակությունը.պատճառը հայտնի չէ

Մայք Ֆինկենը՝ NASA-ի տիեզերագնացը, որն այս տարվա սկզբին ստիպեց NASA-ին իրականացնել բժշկական էվակուացիա տիեզերակայանից, հայտնել է, որ բժիշկները դեռ չեն կարողացել պարզել հանկարծակի հիվանդության պատճառը:

Հունվարի 7-ին, ճաշի ժամանակ, Ֆինկեն չի կարողացել խոսել, սակայն ցավ չի զգացել: Նրա թիմակիցներն անմիջապես արձագանքել են և օգնություն խնդրել Երկրի բժիշկներից: Հիվանդության էպիզոդը տևել է մոտ 20 րոպե, և այնուհետև Ֆինկեն իրեն լավ է զգացել:

Բժիշկները բացառել են սրտի կանգի հնարավորությունը և խեղդվելը: Ֆինկեն կարծում է, որ դեպքը կարող է կապված լինել 549 օրվա անշռելիության (կամ՝ անկշռության) պայմանների հետ:

SpaceX-ը տիեզերակայանից նրան վերադարձրել է հունվարի 15-ին՝ նախատեսվածից ավելի շուտ, և անմիջապես հոսպիտալացրել: Ֆինկեն անցել է մի շարք հետազոտություններ Երկրում, և NASA-ն ուսումնասիրում է այլ տիեզերագնացների բժշկական տվյալները՝ նման դեպքեր հայտնաբերելու համար:

Ֆինկեն նշել է, որ իր հիվանդությունը խափանել է նախատեսված թռիչքը և ակնկալում է մի օր նորից վերադառնալ տիեզերք: 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment