ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել. Ռուբիո

ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, այդ թվում՝ միջնորդների միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Բանակցային ջանքերը նոր են սկսվում։ Հաղորդագրություններ են փոխանցվում միմյանց, և որոշ բանակցություններ են  ընթանում, այդ թվում՝ միջնորդների միջոցով»,-ասել է Ռուբիոն։

 

Leave a Comment