ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորական պաշտոնյաները քննարկել են Իրանի պաշտպանական համալիրին հարվածելու հարցը


Միջազգային


ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը և Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրը քննարկել են Իրանի պաշտպանական արդյունաբերության դեմ հետագա քայլերը։

Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 29-ին Իսրայելում՝ երկրի ռազմական ղեկավարության այլ անդամների մասնակցությամբ։

Բանակցությունների հիմնական թեման, ըստ որոշ տեղեկությունների, եղել է Իրանի դեմ պատերազմը և իրանական զենքի արտադրությունը դադարեցնելու ջանքերը։


Leave a Comment