Իտալիայի Պարմա քաղաքի Magnani Rocca թանգարանից անհայտ անձինք գողացել են ֆրանսիացի վարպետներ Պիեր Օգյուստ Ռենուարի, Պոլ Սեզանի և Անրի Մատիսի երեք կտավները, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 10 միլիոն դոլար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Ըստ պարբերականի՝ թանգարանի հավաքածուից անհետացել են, մասնավորապես, Սեզանի «Բալերով նատյուրմորտ» (Nature morte aux cerises), Ռենուարի «Ձկները» (Poissons) և Մատիսի «Օդալիսկը պատշգամբում» (Odalisque) կտավները։ Մասնագետների նախնական գնահատմամբ՝ գողացված ստեղծագործությունների շուկայական արժեքը գերազանցում է 10 միլիոն դոլարը։
Ոստիկանությունը նշում է, որ հանցագործներին հաջողվել է մտնել թանգարան և աննկատ հեռանալ նկարների հետ միասին։ Ներկայումս իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ գողոնը հայտնաբերելու և հանցագործներին պարզելու ուղղությամբ։
Իտալիայի մշակութային ժառանգության պահպանության վարչությունը ուժեղացրել է հսկողությունը սահմանային անցակետերում՝ թույլ չտալու համար արվեստի նմուշների դուրսբերումը երկրից։
Magnani Rocca հիմնադրամը հայտնի է իր հարուստ հավաքածուով, որտեղ պահվում են իտալական և ֆրանսիական գեղանկարչության բազմաթիվ գլուխգործոցներ։
2025թ. նման գողություններ էին կատարվել Ֆրանսիայի երկու թանգարաններից՝ Լուվրից և Դիդրոյից:
