Տեղումները դժվարացրել են դաշտային աշխատանքները – Live News

Դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարացրել են դաշտային աշխատանքները։

Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում, դեղձենու բողբոջները բացվել են։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հովտային շրջաններում աշնանացան ցորենը ցողունակալել է, նախալեռնային շրջաններում այն գտնվել է հանգուցային արմատների և թփակալման փուլերում, պտղատուների բողբոջները բացվել են, դիտվել է առվույտի ցողունի աճ։

Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է: Աշնանացանի թփակալման հանգույցում վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: Առանձին լեռնային շրջաններում հողը սառած է եղել 6-12սմ խորությամբ։

Leave a Comment