Աշոցքի մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ նախադեպը չունեցող պարային մրցաշար՝ Աշոցք համայնքի «Արդի» պարային ակումբի բաց առաջնությունը, որը միավորել էր շուրջ 7 պարային խմբեր Աշոցքից, Գյումրուց և Երևանից՝ ընդհանուր շուրջ 60 մասնակցով։ Այս կերպ «Արդի» պարային ակումբը նշում էր Աշոցքում իր գործունեության երկրորդ տարեդարձը՝ հաստատելով, որ նույնիսկ հեռավոր համայնքներում հնարավոր է ձևավորել բարձրարվեստ և մրցունակ պարային միջավայր։