Երևանում սննդի կետի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով

Երևանում սննդի կետի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով

30 մարտի 2026 – 16:40 AMT

PanARMENIAN.Net – Հ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սդ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սասունցի Դավիթի 7), որի ընթացքում արձանագրել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։

Մասնավորապես՝

  • սննդի կառույցի պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահպանվել պատշաճ նորոգ վիճակում,
  • առաստաղները չեն եղել անվտանգ և նորոգ, առկա են եղել տարբեր չափերի ճաքեր, ինչպես նաև դրանք չեն կառուցվել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակման և մասնիկների թափվելու ռիսկերը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ տվյալ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ տնտեսվարողին հանձնարարել են այն համապատասխանեցնել սահմանված պահանջներին՝ սահմանելով վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Leave a Comment