Ավանդական ուշուի ԱԱ․ Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել – armeniatoday.am

Հայաստանի ավանդական ուշուի հավաքականը Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում նվաճել է մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մարտի 26-30-ը կայացած մրցաշարում հայկական թիմը մեդալներ է նվաճել հիմնականում սանդա մրցաձևում։

Մարզաձևի երիտասարդների պայքարում 52 կգ քաշային Կարեն Սահակյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ։ 56 կգ քաշային Ռուբեն Մելքոնյանը և 75 կգ քաշային Տիգրան Թովմասյանը նվաճել են բրոնզե մեդալներ։

Պատանիների տարիքային խմբում Գրիշա Ալիխանյանը 45 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ:

Leave a Comment