30 մարտի 2026 – 15:42 AMT
PanARMENIAN.Net – Telegram մեսենջերը անցած հանգստյան օրերին արգելափակել է ավելի քան 150 հազար խումբ և ալիք, ինչի մասին են վկայում մեսենջերի վիճակագրական տվյալները:
Տվյալների համաձայն՝ մարտի 28-ի և 29-ի արդյունքներով ընդհանուր առմամբ արգելափակվել է 150, 286 խումբ և ալիք։ Նախորդ շաբաթվա ընթացքում մեսենջերը փակել է 562,286 նմանատիպ համայնք, ընդ որում առավել մեծ թվով արգելափակումներ գրանցվել են չորեքշաբթի օրը՝ 96,854։ Տարվա սկզբից ի վեր արգելափակումների ընդհանուր թիվը հասել է 11,174,972-ի, որոնցից 48,110-ը վերաբերել է «ահաբեկչության հետ կապված» խմբերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Telegram-ը նշել է, որ դեռ 2015 թվականից մոդերացիան ներառել է օգտատերերի բողոքների դիտարկում և մեքենայական ուսուցման վրա հիմնված «պրոակտիվ մոնիթորինգ», իսկ 2024 թվականի սկզբին այս մեխանիզմները լրացվել են արհեստական բանականության վրա հիմնված մոդերացիոն գործիքներով։
Telegram-ը հանդիսանում է հաղորդագրությունների և բազմատեսակ մեդիաֆայլերի փոխանակման հարթակ, որը ստեղծվել է 2013 թվականին «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի կողմից։ Մեսենջերի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը։