Իսպանիան փակել է երկինքը Իրանի դեմ ամերիկյան գործողությունների համար

Իսպանիան փակել է երկինքը Իրանի դեմ ամերիկյան գործողությունների համար

Իսպանիայի իշխանությունները որոշում են կայացրել արգելել ԱՄՆ ռազմաօդային ուժերին՝ օգտագործել երկրի օդային տարածքն ու ռազմաբազաները Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների շրջանակում։ Ինչպես հայտնում է El Pais պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ ռազմական աղբյուրներին, Մադրիդը ոչ միայն սահմանափակել է ամերիկյան կողմի մուտքը Ռոտա և Մորոն դե լա Ֆրոնտերա ռազմավարական նշանակության ավիաբազաներ, այլև արգելել է լիցքավորող և ռմբակոծիչ ինքնաթիռների թռիչքները երկրի երկնքով։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, հաստատել է այս դիրքորոշումը՝ Իրանում ընթացող ռազմական գործողություններն անվանելով «անօրինական պատերազմ»։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ մերժվել են թռիչքների բոլոր այն պլանները, որոնք առնչություն ունեն տվյալ գործողության հետ, ներառյալ՝ օդում ինքնաթիռների վերալիցքավորմանն ուղղված առաջադրանքները։ 

Մադրիդի այս վճռական կեցվածքը լուրջ մարտահրավեր է ամերիկյան ռազմական լոգիստիկայի համար, քանի որ իսպանական բազաները տասնամյակներ շարունակ առանցքային դեր են խաղացել տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների ապահովման հարցում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment