
Իսրայելական իշխանությունների որոշմամբ՝ 2026 թվականի ապրիլի 11-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների մասնակցության:
Սահմանափակումները պայմանավորված են տարածաշրջանում անվտանգային իրավիճակով և շարունակվող պատերազմով:
«Երուսաղեմի շրջանի ոստիկանությունը այսօր առավոտյան հանդիպել է լատինական կաթոլիկ կարդինալ Պիեռբատիստա Պիցաբալլայի հետ, որի ընթացքում որոշվել է, որ ավանդական արարողությունները կանցկացվեն խորհրդանշական և սահմանափակ ձևաչափով»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Արարողությունը կիրականացվի բացառապես հոգևորականների և տաճարի սպասավորների մասնակցությամբ:
Փետրվարի վերջից Սուրբ Հարության տաճարը, ինչպես նաև այլ սրբավայրեր, փակ են հանրության համար անվտանգության նկատառումներով: