Շենգավիթում շահագործման է հանձնվել խոտի հոկեյի նոր մարզադաշտ

Շենգավիթում շահագործման է հանձնվել խոտի հոկեյի նոր մարզադաշտ

30 մարտի 2026 – 13:43 AMT

PanARMENIAN.Net – Շենգավիթի համալիր մարզադպրոցում բացվել է խոտի հոկեյի՝ մականախաղի նոր մարզադաշտը։ Բացման խորհրդանշական արարողությունը իրականացրել են Տիգրան Գաբրիելյանը և Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արման Վարդանյանը։

Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական և մարզական ծրագրերով, որոնցում ընդգրկվել են պարային բեմադրություններ և ակրոբատիկ ելույթներ։

Մարզադաշտի պաշտոնական բացումից անմիջապես հետո մեկնարկել է մինչև 18 տարեկան տղաների Հայաստանի Հանրապետության խոտի հոկեյի առաջնությունը։

Նոր կառուցված մարզադաշտը նպատակաուղղված է խոտի հոկեյի տարածմանը, մարզիկների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և համայնքում առողջ ապրելակերպի խթանմանը։

Leave a Comment