Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է։
«Թանգսիրին մահացել է ծանր վերքերից և վերամիավորվել Աստծո հետ։ Ավելի վաղ նա ավերիչ հարվածներ է հասցրել, որոնք ոչնչացրել են թշնամու կարևոր ենթակառուցվածքները։ Նա հարձակման է ենթարկվել թշնամու ագրեսորների կողմից։
Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Հայրենիքի այս քաջարի և եռանդուն զինվորի նահատակության կապակցությամբ։ Երդվում ենք ամբողջ իրանական ազգին, որ այս օրերին, երբ ստեղծվում են պատմության մեծագույն էպոսները, չենք հանգստանա, մինչև թշնամին լիովին չոչնչացվի և սուրբ Ալ-Ղոդսը (Երուսաղեմը – խմբ.) չազատագրվի»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։