Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ցավալի է անվանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և դրա ղեկավար Ռաֆայել Գրոսիի անգործությունը՝ Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները դատապարտելու հարցում:
«ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից միջուկային օբյեկտների դեմ ձեռնարկված գործողությունները հանցավոր են։ ԱԷՄԳ-ի կանոնադրության համաձայն՝ այս գործողությունները հանցավոր են, և ԱԷՄԳ-ի ու Գրոսիի անտարբերությունն ավելի դատապարտելի է։ Եվս մեկ անգամ ընտրվել է շատ սխալ դիրքորոշում, և ագրեսորներին դատապարտելու փոխարեն՝ իր հարցազրույցներում նա օգտագործում է այնպիսի լեզու, որը միայն բարդացնում է իրավիճակը», – ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։
Բաղայիի խոսքով՝ «նման պայմաններում ԱԷՄԳ-ն առաջին հերթին պետք է դատապարտի ագրեսիան»։