Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ժամանակ, հայտարարել է ԻՀՊԿ-ն։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Թանգսիրին սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։
«ԻՀՊԿ փոխծովակալ, նահատակ Ալիռեզա Թանգսիրին դարձել է ագրեսորների հարձակման զոհ և մահացել է ստացած վնասվածքների ծանրության պատճառով», – ասվում է Իրանի պետական հեռարձակողի կողմից մեջբերված հայտարարության մեջ։