ՀԱՀ-ը անցել է առցանց ուսուցման՝ Իրանի կողմից տարածաշրջանի ամերիկյան համալսարանների նկատմամբ սպառնալիքների ֆոնին

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ մարտի 30-ին բոլոր դասերը կանցկացվեն առցանց՝ անվտանգության նկատառումնեից ելնելով։ Բուհը նշում է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Իրանի կողմից Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների հասցեին հնչեցված սպառնալիքները։

«Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա», – ասված է բուհի հայտարարությունում։

Ավելի վաղ Թեհրանը սպառնացել էր հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական համալսարաններին՝ ի պատասխան իրանական երկու բուհերի ռմբակոծության։ Fars գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը մինչև մարտի 30-ը չդատապարտի այդ հարձակումները, ապա տարածաշրջանում գտնվող ամերիկյան համալսարանները կարող են դառնալ պատասխան գործողությունների թիրախ։

Leave a Comment