Իրանի ԱԳ նախարարը հայերենով շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին և ՀՀ Կառավարությանը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին։

«ՀՀ Կառավարության և ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին՝ իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։

Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,– գրել է նախարարը X-ի իր միկրոբլոգում։

Leave a Comment