Նեթանյահուն հրամայել է Լիբանանի հարավում ընդլայնել «անվտանգության գոտին»



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ զինվորականներին հրահանգել է է՛լ ավելի ընդլայնել Լիբանանի հարավում գոյություն ունեցող անվտանգության բուֆերային գոտին՝ խոստանալով հիմնավորապես փոխել անվտանգության իրավիճակն այնտեղ, հայտնում է Reuters-ը։

«Հենց նոր հրահանգեցի է՛լ ավելի ընդլայնել գոյություն ունեցող անվտանգության բուֆերային գոտին։ Վճռական ենք տրամադրված հյուսիսում իրավիճակը հիմնավորապես փոխելու հարցում»,- հայտարարել է Նեթանյահուն Հյուսիսային հրամանատարությանն ուղղված տեսաուղերձում։

Նա նշել է, որ այս որոշումն ուղղված է հյուսիսային սահմանի երկայնքով Իսրայելի անվտանգային դիրքերի ամրապնդմանը՝ շարունակվող լարվածության ֆոնին, որտեղ անդրսահմանային ռազմական գործողությունները տարածաշրջանային ավելի լայն էսկալացիայի մտավախություններ են առաջացնում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment