Իրանի հարվածից խոցվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ինքնաթիռ, 12 զինծառայող վիրավորվել է․ ԶԼՄ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի E-3 Sentry վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռը վնասվել է Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազայի վրա Իրանի կողմից հասցված հարվածի հետևանքով, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Լրատվամիջոցի տվյալներով՝ մարտի 27-ին բազան հարված է ստացել իրանական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից, որի հետևանքով վիրավորվել է 12 ամերիկացի զինծառայող և վնասվել են մի քանի ամերիկյան տանկեր։

Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավիաբազան հարձակման է ենթարկվել առնվազն վեց բալիստիկ հրթիռներով և 29 անօդաչու թռչող սարքերով։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի և վիրավորների թիվն աճում է։

Leave a Comment