
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք գտնվում են Նյու Յորքի դաշնային կալանքի տակ, հրապարակել կեն իրենց առաջին ուղերձը երկրի քաղաքացիներին։ Հայտարարության տեքստը հրապարակվել է քաղաքական գործչի Ֆեյսբուքյան էջում։
Զույգը հայտնել է, որ նամակներ և աջակցության խոսքեր է ստացել վենեսուելացիներից։ Նրանք ասել են, որ իրենց հայրենակիցների ուղերձներն օգնում են իրենց պահպանել ներքին դիմադրողականությունը։
Ուղերձում նրանք կոչ են արել երկրի բնակիչներին՝ մնալ հանգիստ, պահպանել սոցիալական ներդաշնակություն և չհրաժարվել երկխոսությունից։ Նրանք նաև ընդգծել են հաշտեցման և կայունության համար համատեղ աշխատանքի կարևորությունը։