Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը «սպասում են» ամերիկյան զորքերին՝ մեղադրելով ԱՄՆ-ին գաղտնի ցամաքային ներխուժում նախապատրաստելու մեջ՝ միաժամանակ բանակցությունների մասին խոսելու պայմաններում, գրում է BBC-ին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է դիվանագիտական ճանապարհով հասնել այն նպատակներին, որոնք չի կարողացել իրականացնել ռազմական գործողությունների ընթացքում։
Ղալիբաֆը շեշտել է, որ Իրանի զինվորները պատրաստ են դիմակայել ցանկացած ցամաքային գործողության և «պատժել» տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին։
Խոսնակը նաև ընդգծել է, որ Իրանը չի ընդունի որևէ պարտադրանք կամ «նվաստացում», և երկրի դիրքորոշումը մնում է կոշտ՝ նույնիսկ բանակցությունների հնարավորության պարագայում։
Այս հայտարարությունները հնչում են Իրանի և Իսրայելի միջև լարվածության խորացման, ինչպես նաև ԱՄՆ-ի ներգրավվածության ֆոնին։
Պակիստանում այսօր քննարկումներ են ընթանում Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների միջև՝ պատերազմի լարվածությունը թուլացնելու նպատակով։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Մերձավոր Արևելք է ժամանել USS Tripoli-ն, որը տեղափոխում է 3500 ամերիկացի զինծառայողի, մինչ Պենտագոնը կշռադատում է իր հաջորդ քայլերը։