Ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի։ NEWS.am–ի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու տեղի ունեցած միջադեպից հետո երկու երիտասարդին ուժով բերման ենթարկելու մասին։
Այլ հարցերի Փաշինյանը չպատասխանեց։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի: Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մեկը փորձել է հարվածել վարչապետին, սակայն թիկնապահները կանխել են միջադեպը:
ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի: