Նրանք իրենց չեղածով երկիր են ստեղծում, իսկ մենք՝ «խաղաղություն…». Սենոր Հասրաթյան

Մինչև Արցախի ժ ա մ ա ն ա կ վ ո ր կորուստը, ՄԵՆՔ միշտ խոսում էինք Մուշն ու Սասունը, Անին ու Վանը վերադարձնելու մասին, բայց, ավաղ, կարծես թե ՝ շարունակում ենք կորցնել…

Կորցնում ենք, որովհետև սովորելու փոխարեն (անգամ թշնամուց), միշտ նախընտրում ենք թերագնահատել դիմացինին… Որովհետև, հակառակ մեր հարևան, բայց ոչ բարեկամ ժողովրդի, մենք, անգամ՝ առաջին դեմքի մակարդակով, պատմական Հայրենիքից օտարված սուրբ տարածքի մասին մտածում և խոսում ենք որպես անվերադարձ կորստի…

Հ.գ. – Լուսանկարում Աղդամի ժամանակավոր վրանային կեցավայրն է, որը ստեղծվել էր 1993թ. ամռանը… 30 տարի շարունակ հենց այս վրանային ավանում ապրելով, քաղաքը լքած աղդամցին 2023 թվականին վերադարձավ այնտեղ, որտեղից դուրս էր եկել 30 տարի առաջ…

Հ.գ.գ. – … Հենց այդպես էլ նրանք իրենց չեղածով երկիր են ստեղծում, իսկ մենք՝ «խաղաղություն…»։

Սենոր Հասրաթյան, ռազմական պատմաբան, լրագրող, վերլուծաբան

Leave a Comment