Starnews.am-ը գրում է.
Նախորդ ամռանը տեղի ունեցավ պարուհի Սոֆի Դևոյան կրտսերի հարսանյաց արարողությունը, որը ամիսներ շարունակ մեդիադաշտի ամենաքննարկված թեման էր։
Այս ամիսների ընթացքում Սոֆի Դևոյանը շատ հաճախ ընտանեկան տարբեր առիթներով և հրապարակումներով կիսվել է սոցիալական հարթակներում։
Պարուհին նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջի «Story» բաժնում, որտեղ փոքրիկ աղջնակ է։
Հրապարակմանը կից Սոֆին նաև անկեղծ գրառում է արել՝ հայտնելով այն մասին, որ հենց այդպիսի դուստր է ուզում ունենալ։ «Վայ, մի հատ սենց աղջիկ ինձ էլի»,– լուսանկարին կից գրել է նա։
Մեզ մնում է հավելել, որ վերջին շրջանում ամուսնու հետ Սոֆին իր հանգիստն էր վայելում Իտալիայում, որը իր համար շատ խորհրդանշական և հիշողություններով լի է, քանի որ ամուսինը այստեղ էլ նրան ամուսնության առաջարկություն էր արել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: