Փարիզում ամերիկյան բանկի մասնաճյուղի մոտ ահաբեկչության փորձ է կանխվել

Փարիզում ամերիկյան բանկի մասնաճյուղի մոտ ահաբեկչության փորձ է կանխվել

Փարիզում իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել ահաբեկչության փորձ Bank of America-ի մասնաճյուղի հարակից տարածքում։ Ֆրանսիայի դատախազության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 28-ի գիշերը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ոստիկանության պարեկը կասկածելի վարքագիծ է նկատել և տեղում ձերբակալել տղամարդու, որը, ենթադրաբար, փորձել է պայթուցիկ սարք տեղադրել։ Քննության նախնական արդյունքներով՝ նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ հինգլիտրանոց տարա, ենթադրաբար լցված դյուրավառ նյութով, ինչպես նաև պիրոտեխնիկական միջոց, որը նախատեսված էր որպես դետոնատոր։

Ձերբակալվածը ցուցմունք է տվել, որ իրեն հավաքագրել են Snapchat հարթակի միջոցով՝ խոստանալով 600 եվրո վարձատրություն առաջադրանքը կատարելու համար։ Նրա խոսքով՝ եղել է նաև մեկ այլ անձ, որը պետք է տեսանկարահաներ գործողությունը, սակայն վերջինիս հաջողվել է փախչել, և նրա որոնումները շարունակվում են։

Ֆրանսիական իրավապահ մարմինները չեն բացառում, որ կանխված ահաբեկչության փորձը կարող է կապված լինել Իրանի կողմից հնչեցված սպառնալիքների հետ՝ ուղղված Եվրոպայում ամերիկյան և իսրայելական շահերի դեմ։ Քննությունը շարունակվում է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment