Պենտագոնը Իրանում ցամաքային գործողությունների տարբերակներ է դիտարկում․ Washington Post

Պենտագոնը Իրանում ցամաքային գործողությունների տարբերակներ է դիտարկում․ Washington Post

Պենտագոնը պատրաստվում է Իրանում հնարավոր ցամաքային գործողություններին, որոնք կարող են տևել շաբաթներ, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ըստ հրապարակման՝ քննարկվող ծրագրերը ներառում են ինչպես հատուկ նշանակության ուժերի, այնպես էլ սովորական հետևակի ստորաբաժանումների մասնակցությամբ հնարավոր գործողություններ։ Միևնույն ժամանակ, վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհաստատի տարբերակներից որևէ մեկը։

Հոդվածում նշվում է նաև, որ Թրամփի վարչակազմը արդեն տեղակայել է ԱՄՆ ծովային հետևակ Մերձավոր Արևելքում։ Բացի այդ, պլանավորվում է տարածաշրջան ուղարկել ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հազարավոր զինվորներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment