
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, պատրաստվում է Իրանում շաբաթներ տևող ցամաքային գործողությունների, հաղորդում է The Washington Post-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, դեռևս հստակ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհաստատի ցամաքային զորքերի տեղակայման ծրագիրը։
Հաղորդվում է, որ քննարկվող գործողությունները չեն նախատեսում լիարժեք լայնածավալ ներխուժում։ Խոսքը վերաբերում է սահմանափակ գործողություններին՝ հատուկ նշանակության ուժերի և սովորական հետևակային ստորաբաժանումների համատեղ մասնակցությամբ։
Ըստ աղբյուրների՝ ավելի քան 4000 ամերիկացի ծովային հետևակային արդեն գտնվում են Պարսից ծոց ուղևորվող նավերում, իսկ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինծառայողները գտնվում են պատրաստության վիճակում։ Միաժամանակ քննարկվում են նաև լրացուցիչ ուժերի ներգրավման տարբերակներ։