Իրանը Իսրայելին կստիպի ծանր գին վճարել․ Արաղչի

Pardast.today-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր անձնական X-ի էջում արձագանքելով Իրանի ենթակառուցվածքների թիրախավորմանը, գրել է. «Իրանը Սիոնիստական ռեժիմին կստիպի ծանր գին վճարել իր ոճրագործությունների համար»»։

Նա նշել է, որ Իսրայելը թիրախավորել է Իրանի երկու խոշորագույն պողպատի գործարանները, մեկ էլեկտրակայան, ինչպես նաև ոչ ռազմական նշանակության միջուկային օբյեկտներ՝ այլ ենթակառուցվածքների կողքին։ Իսրայելը պնդում է, որ այս գործողությունն իրականացրել է Միացյալ Նահանգների հետ համաձայնեցմամբ։

Նշելով, որ այս հարձակումը հակասում է ԱՄՆ նախագահի կողմից դիվանագիտության համար երկարաձգված ժամկետին, Արաղչին ընդգծել է. «Իրանը Իսրայելին կստիպի ծանր գին վճարել իր ոճրագործությունների համար»։

Leave a Comment