
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Մասուդ ՓեզեշքիանըՄերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել կանխել իրենց տարածքներից Իսլամական Հանրապետության վրա հարձակումները՝ սեփական անվտանգության համար։
«Ես դիմում եմ տարածաշրջանի երկրներինъ եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, ապա թույլ մի՛ տվեք, որ մեր թշնամիները պատերազմ սկսեն ձեր տարածքներից», – գրել է նա X-ում։
Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը չի սկսում կանխարգելիչ հարվածներ Մերձավոր Արևելքի երկրների դեմ, բայց «վճռականորեն կարձագանքի, եթե իրենց ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»։