Առանձնացած կյանք

Առանձնացած կյանք

28.03.2026 | 21:59

Ես կհատուցեմ Իմ ներկայությունը փնտրելու քո ջանքը: ՈՒրախացի՛ր ու ցնծա՛:

ՈՒրախությունը և քաջությունը ի զորու են հաղթահարելու բոլոր դժվարությունները: Սակայն անհրաժեշտ է կարևորները կատարել առաջնահերթ կարգով:

Փնտրիր Ինձ, սիրիր Ինձ, ուրախացիր Իմ ներկայությամբ.

Ես քո առաջնորդն եմ. ո՛չ մի վտանգ չի կարող ահաբեկել քեզ:

Հարատևիր:

Կարողացիր հասնել ու մնալ Իմ զորության մեջ:

Ես ավելի շատ եմ զգում քո կարիքը, քան թե դու` Իմ: Այժմ մաքառիր ու առաջ քայլիր` ի սեր Ի’նձ:

Կարո՞ղ ես առանձնացած կյանք ապրել:

Առանձնացած Ինձ հետ: Թեև աշխարհի մեջ, բայց Ինձ հետ մեկուսի:

Քո գաղտնածածուկ առանձնացումներից հետո կարող ես մտնել աշխարհ` ազատելու ու փրկելու ուրիշներին:

Մեկնաբանություններ

Leave a Comment