Ոռոգման ջրի սակագնի էական նվազում է տեղի ունենալու․ Սևակ խաչատրյան

 

«Ինչպես արդեն գիտեք, «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը միացել է «Հայաստան» դաշինքին, միացել ենք հստակ ծրագրով, հստակ պահանջով, այն է, որ մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում և մեր մտահոգությունն ենք հայտնում այն ամենին, ինչ կատարվել է այս յոթ-ութ տարիներին Հայաստանի Հանրապետության հետ, Արցախի Հանրապետության հետ և փորձում ենք մեր թիմով, մեր ընկերներով այն լուծումներն առաջարկել, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի ուժեղ է սարքելու, ավելի լավն է սարքելու, միջազգային գործընկերների շրջանակում, միջազգային տարբեր հարթակներում ավելի լսելի ենք դառնալու: Շատ հստակ է, որ օրվա իշխանությունների թիրախում տարիներ շարունակ մեր ազգային արժեքներն են, մեր ազգային ինքնությունը, մարդիկ փորձում են ջնջել մեր պատմական հիշողությունը, մեր ազգային արժեքները, այդ ազգադավ ծրագրերը շատ վաղուց արդեն ներխուժել են դպրոցներ։ Իշխանափոխությունից հետո պետությունը երբեք չի խառնվելու եկեղեցականների գործերին, այս մարդիկ արդեն եկեղեցական ծեսերին են խառնվում, իրենք իրենց համար նոր հոգևորականներ են առաջ բերում: Տեսե՞լ եք, դատավորներ կան, որ իրենք կարողանում են որոշել, այս ինչ մարդը հոգևորական է, թե՞ հոգևորական չէ: Սա աբսուրդ է, բնականաբար սա մեր ուշադրության կենտրոնում է լինելու և Հայ Առաքելական Եկեղեցին շարունակելու է և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Սփյուռքում առաջ տանել հայերի միասնության գաղափարը»,- այս մասին Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց «Առաջ» աջակենտրոն կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment