Հանրային նոր քրեական հետապնդումներ՝ Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով

Հանրային նոր քրեական հետապնդումներ՝ Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով

Դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով 2026 թվականի մարտի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի, Գյումրու համայնքապետի խորհրդականի,Կրթության բաժնի 3 աշխատակիցների նկատմամբ՝ նախնական համաձայնությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու համար: Այդ մասին Radar Armenia-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել նաև Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ութ տնօրենների նկատմամբ: 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment