
Այսպիսով՝ Արուսը ուղիղ կերպով խոստովանել է, որ հայ ժողովրդի ապագան Նիկոլը կախ է տվել Իլհամի բեղերից. խաղաղության ինստիտուցիոնալ ապահովման միջազգային պրակտիկան Արուսի համար դատարակ մի բան է: Հայտնի է, որ երբ բացակայում է երրորդ կողմի երաշխավորությունը, կողմերի միջև խաղաղության պահպանումը հենվում է բացառապես երկու գործոնի վրա՝ բարի կամքի և ուժերի հավասարակշռության: Փաստ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս առկա է հստակ ռազմական, տնտեսական և ժողովրդագրական ասիմետրիա, իսկ հաշվի առնելով Ադրբեջանի ախորժակն ու այդ երկրի կողմից վարվող քաղաքականությունը (Իլհամը շարունակում է հայատյացությամբ սնել իր «ոչխարներին»՝ նպատակ ունենալով գրավելու ՀՀ ներկայիս տարածքը կամ առվազը դրա զգալի մասը)՝ դա նշանակում է գեթ մեկ բան՝ Իլհամի ուզած պահին նոր պատերազմի բռնկում, իսկ նկատի ունենալով նույն Մերձավոր Արևելքում տեղ ունեցողը՝ այդ պահը կարող է բավական արագ վրա հասենլ՝ ասենք Նիկոլի վերարտադրությունից անմիջապես հետո: Ա՛յ եթե քիչ թե շատ համադրելի լինեին Հայաստանն ու Ադրբեջանն իրենց պոտնեցիալներով, ապա գուցե Արուսի հայտարարությունն այդքան աբսուրդային չհնչեր:
Առանց միջնորդների բանակցելը, նկատենք, միշտ եղել է Իլհամի վարդագույն երզանքն է եղել, և հենց այդ երազանքի ռեալիզացման հարցում նրան օգնում է Նիկոլը՝ Հայաստանը դնելով զոհասեղանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: