«Ո՞նց բացատրենք որոշ ընդդիմադիր գործիչներին և աջակիցներին, որ իրենց ֆեյսբուքյան գզվռտոցը զզվելի է»

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞նց բացատրենք որոշ ընդդիմադիր գործիչներին և աջակիցներին, որ իրանց ֆեյսբուքյան գզվռտոցը ուղղակի ԶԶՎԵԼԻ ա:

Ո՞նց հասկացնենք, որ ձեր հայհոյանքները հաճույք են պատճառում միայն ձեզ. ընդ որում` խիստ կասկածում եմ, որ նույնիսկ ձեր ղեկավարներին են հաճելի:

Կողքից նայող կուսակցական կողմնորոշում չունեցող ՈՐԵՎԷ ընդդիմադիր մարդու ձեր գզվռտոցը հաճելի չէ, ընդամենը ավելացնում է հիասթափությունը գործող իրավիճակի հանդեպ:

Եթե դուք մի պրիմիտիվ հարցում համաձայնության չեք կարողանում գալ, չեք կարողանում տարբերակել օգտակարը վնասակարից առհասարակ ո՞նց եք համոզելու մարդկանց, որ ավելի լավ կառավարիչ եք լինելու»։

Leave a Comment