Կատարի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է փորձի փոխանակում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ոլորտում: Այս մասին հայտարարել է Կատարի պաշտպանության նախարարությունը։
«Կատարի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական համագործակցության համաձայնագիր: Այս համաձայնագիրը ներառում է տեխնոլոգիական համագործակցության ոլորտներ, համատեղ նախագծերի և ներդրումների մշակում, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակում», – ասվում է հայտարարության մեջ: Ստորագրումը տեղի է ունեցել ուկրաինական պատվիրակության Դոհա կատարած այցի ընթացքում։
Ավելի վաղ, ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ հանդիպումից հետո, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: