Այսօր ամբողջ աշխարհում անցկացվում է Երկրի ժամը

Այսօր ամբողջ աշխարհում անցկացվում է Երկրի ժամը: Այս նախաձեռնության ընթացքում մարդիկ մեկ ժամով՝ տեղական ժամանակով 20:30–21:30, անջատում են լույսերը՝ ուշադրություն հրավիրելու կլիմայի փոփոխության, բնական ռեսուրսների պահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության կարևորության վրա։ Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգին։

«Ինչու՞ է Երկրի ժամը կարևոր

Այն հիշեցնում է, որ նույնիսկ փոքր գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։ Լույսերի մեկժամյա անջատումը խորհրդանշում է մարդկանց պատրաստակամությունը հոգ տանելու բնության մասին և պահպանելու այն միջավայրը, որտեղ ապրում են հազարավոր կենդանատեսակներ

Կենդանաբանական այգիների համար այս օրը ևս մեկ կարևոր հիշեցում է, որ կենդանիների պահպանությունը սկսվում է նրանց բնական միջավայրի պահպանությունից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment