Մոսկվան Թեհրանին հումանիտար օգնության նոր խմբաքանակ կտրամադրի

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող լուրջ ռազմական և քաղաքական ճգնաժամը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման վերաուղղորդման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի և նրա հարևանների՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների օրինական շահերը։

Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովը նաև իր իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Իսլամական Հանրապետությանը ռուսական մարդասիրական օգնության նոր խմբաքանակի մատակարարման մասին։

Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել են նաև իրանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ զրույցի առանցքային թեման է եղել Հորմուզի նեղուցով նավարկության թեման։

Leave a Comment