Նրանք այնքան կեղծ լուրեր են տարածել՝ փորձելով նվազեցնել էներգակիրների գները, որ շուկան այժմ պարզապես կաթվածահար է արվել։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը:
«Շարունակե՛ք նույն ոգով, այլևս ոչ ոք դրան չի հավատա (դա չի «գնի»): Իրական գներն ամեն դեպքում ի հայտ կգան: Հզո՞ր են: Թերևս: Բայց խելացի՞: Նույնիսկ մոտ չեն: Այս կեղծ լրատվական բացիկը չափազանց շուտ այրեցիք»,- նշել է Ղալիբաֆը: