Ագրեսորներին չի կարելի վստահել․ Փեզեշքիան

Ագրեսորներին չի կարելի վստահել․ Փեզեշքիան

«Ցավալի է, որ որոշ մուսուլմանական երկրների տարածքներն օգտագործվում են՝ Իրանի վրա հարձակվելու համար»,- ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է պատերազմը տարածել տարածաշրջանի երկրների վրա, և նշել, որ այդ երկրները պետք է զգույշ լինեն։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցին՝ Իրանի նախագահը նշել է․

«Մենք երկու անգամ հարձակման ենք ենթարկվել բանակցությունների ընթացքում, և հիմա մենք ականատես ենք լինում էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորմանը՝ չնայած Վաշինգտոնի խոստումներին։ Ենթակառուցվածքների ռմբակոծումը և իրանցի գործիչների սպանությունը ցույց են տալիս, որ ագրեսորներին չի կարելի վստահել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment