Ազգային ժողովի դիմաց Ալեն Սիմոնյանի հետ ընդհարում ունեցած քաղաքացի Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը, որպես խափանման միջոց, կիրառել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք․ այս մասին ABC Media-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):