Իրանի հետ կապված «Handala» հաքերային խումբը կոտրել է ՀԴԲ-ի ղեկավարի անձնական էլեկտրոնային փոստը

Իրանի հետ կապված «Handala» (Handala Hack Team) հաքերային խումբը հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելի անձնական էլեկտրոնային փոստը կոտրելու մասին:

Հաքերները համացանցում տարածել են Պատելի անձնական լուսանկարները (որտեղ նա սիգար է ծխում, մեքենա վարում կամ լուսանկարվում հայելու առջև), ինչպես նաև նրա ինքնակենսագրականը (resume) և անձնական նամակագրությունը:

ՀԴԲ-ն հաստատել է կոտրելու փաստը, սակայն  շեշտել է, որ գողացված տեղեկությունները հին են (հիմնականում 2010-2019թթ. ժամանակահատվածի) և չեն պարունակում կառավարական գաղտնի տեղեկություններ:

Արևմտյան հետազոտողները կարծում են, որ «Handala»-ն Իրանի պետական ​​կիբերհետախուզության ստորաբաժանումների կողմից օգտագործվող կեղծանուններից մեկն է:

Իսրայելական Check Point ընկերության մարդկային ռեսուրսների գլխավոր տնօրեն Գիլ Մեսինգը հայտարարել է, որ Պատելի դեմ հաքերային հարձակումը և տվյալների արտահոսքը Իրանի ռազմավարության մի մասն է, որն ուղղված է ԱՄՆ պաշտոնյաներին վարկաբեկելուն և «նրանց խոցելի դարձնելուն»:

Leave a Comment