ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ նախաձեռնել է պիլոտային կրթական ծրագիր` ուղղված հանրակրթական դպրոցների հասարակագիտություն եւ պատմություն առարկաներ դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը:
«Կամրջելով դպրոցն ու Ազգային ժողովը. ՀՀ խորհրդարանի դերը եւ գործառույթները հանրապետության կառավարման համակարգում» անվանումը կրող փորձնական ծրագրին մասնակցել են Երեւանից ու տարբեր մարզերից հասարակագիտության ու պատմության ուսուցիչներ:
Մանրամասները` ԱԺ տեսանյութում: