«Կանազ» մշակույթի տան հրդեհի հետ կապված 3 կասկածյալ կա

3 անձ հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ինչպես հայտնի է՝ մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել․ պարզվել է, որ  հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում․ նախաձեռնվել է քրեական վարույթ «Կանազ» մշակույթի տան հրդեհի դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն։

Leave a Comment